Ռեյկյավիկում շարունակվում է տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Առաջատար Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի է խաղացել ու այժմ 5 միավորով 3-րդ հորիզոնականում է. առաջատարին զիջում է կես միավորով: Երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս 4 միավորով 20-րդ տեղում է: Պարտություն կրեց նաև Հայկ Մարտիրոսյանն ու մնաց 3.5 միավորով:
Այս տուրում մեր միակ հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանը: Գաբին ու Սամվելն ունեն 4-ական միավոր: