Լեհաստանի Չեխանովա քաղաքում ավարտվել է Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը:
Հայաստանից մրցահարթակ են դուրս եկել 14 մարզիկ –մարզուհիներ (10 տղա և 4 աղջիկ):
Առավել վստահ մրցելույթներ ունեցավ և հաղթող ճանաչվեց գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը 61 կգ քաշային կարգում : Նա պոկեց 114 կգ , հրեց 144 կգ և երկամարտի 258 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը ու կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Մերուժան Եղոյանը 55 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը. 216 կգ ( 97 կգ + 119 կգ ):
Երրորդ մրցանակակիր դարձավ երևանցի ծանրքաշային Ալբերտ Թումասյանը ՝ 321 կգ (147 կգ + 175 կգ ):
Տղաները թիմային պայքարում գրավեցին երրորդ տեղը:
Հայաստանի աղջիկներից մեդալակիր դարձավ գյումրեցի Էմմա Պողոսյանը (81 կգ): Նա երկամարտի 196 կգ (83 կգ + 113 կգ ) արդյունքով ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի: Մեր մարզուհին նաև սահմանեց Եվրոպայի մինչև 15 տարեկան աղջիկների ռեկորդ: