Թուրինի «Յուվենտուսն» առաջիկա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի Մոյզե Քինի հետ: Իտալացին արդեն ժամանել է Թուրին՝ բուժզննում անցնելու համար:
Ըստ նախնականի, «Յուվեն» 2 տարով կվարձակալի Քինին՝ հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Տրանսֆերի արժեքը կկազմի 20 մլն ֆունտ: 2 տարի առաջ 25 մլն ֆունտի դիմաց Քինը Թուրինից տեղափոխվեց «Էվերթոն»:
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը վարձավճարով անցկացրեց ՊՍԺ-ի կազմում:
Իտալացին «Յուվենտուսի» կազմում նորամուտը նշել է 2016 թ-ին: