Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Վուլվերհեմփթոնը» ընդունեց «Լիվերպուլին» (1:2)։
8-րդ րոպեին Ալեքսանդր Արնոլդը իրացրեց անկյունային հարվածը և Հենդերսոնը գլխի հարվածով գրավեց «գայլերի» դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը:
33-րդ րոպեին վնասվածք ստացած Սադիո Մանեին փոխարինեց Տակումի Մինամինոն: Այսպիսով, ճապոնացի ֆուտբոլիստը առաջին հանդիպումը անցկացրեց ԱՊԼ-ում:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Վուլվերհեմփթոնը» հավասարեցրեց հաշիվը: 51-րդ րոպեին Ադամա Տրաուրեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Խիմենեսը:
Հանդիպման 84-րդ րոպեին Ֆիրմինոն ՝ ստանալով Սալահի փոխանցումը, շեշտակի հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 67 միավոր՝ շարունակելով վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի նրցաշարային աղյուսակը:
Կորցրած միավորներով «Լիվերպուլը» գերազանցում է «Սիթիին» 19 միավորով: