Հարձակվող Կիլիան Մբապեն շուտով կարող է ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ»:
Ըստ AS-ի՝ մադրիդյան ակումբը մտադիր է ֆրանսիացուն տալ 5-րդ համարի մարզաշապիկը, որի ներքո հանդես էր գալիս նրա կուռք Զինեդին Զիդանը: Նաև Մբապեն հնարավորություն ունի վերցնել 19-րդ կամ 23-րդ համարը:
Այժմ հինգերորդ համարը պատկանում է Խեսուս Վալեխոյին: Եթե իսպանացին հրաժարվի այն զիջել Կիլիանին, ապա ակումբը այլընտրանքային տարբերակներ կքննարկի:
Մադրիդի «Ռեալը» նախատեսում է սեպտեմբերի 10-ին Մբապեի շնորհանդեսը անցկացնել «Սանտիագո Բերնաբեուում»: