Իսպանական Լա Լիգայի ակումբները չեն թողնի հարավամերիկացի ֆուտբոլիստներին միանալ իրենց հավաքականներին 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին մասնակցելու համար:
Այս որոշումը պայմանավորված է CONMEBOL-ի հետ կոնֆլիկտով, որին ՖԻՖԱ-ն թույլ տվեց սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին որակավորման հանդիպումների ընդմիջումները երկու օրով ավելացնել:
Լա Լիգան համարում է, որ նման որոշումը կհանգեցնի մրցաշրջանի ամբողջականության խախտմաըն:
Լա Լիգան հայտարարության մեջ նշել է, որ առաջիկայում լրացուցիչ հանդիպումներ կանցկացվեն` ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար: