Միլանի «Ինտերը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Լացիոյի» հարձակվող Խոակին Կորեայի հետ պայմանագրի ստորագրման մասին:
27-ամյա արգենտինացու վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, որի հետո միլանյան ակումբը պարտավոր կլինի գնել նրա ամբողջական տրանսֆերը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի մոտ 30 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Կորեան բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: