ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
Գործարքի գումարը չի գերազանցի 180 մլն եվրոն: Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը՝ տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով:
Fichajes-ը հայտնում է, որ տրանսֆերի մասին կարող է հայտարարվել վաղը կամ հանգստյան օրերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 200 մլն եվրո։