Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 5-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց «Նոային»:
Խաղի մեկնարկում՝ 10-րդ րոպեին, փոխչեմպիոնին առաջ մղեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Կարճ ժամանակ անց՝ 18-րդ րոպեին, Յուսուֆ Օտուբանջոյի օգնությամբ, հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Մաիլսոն Լիման: Ամեն դեպքում, թիմերն ընդմիջման գնացին «Նոայի» առավելությամբ: 42-րդ րոպեին Ռայմոնդ Ջյասին խաղում ևս մեկ անգամ առաջ մղեց «Նոային»:
Երկրորդ խաղակեսն անցավ Գունկոյի թիմի առավելությամբ: 49-րդ րոպեին նշանակված կասկածելի 11 մետրանոցը հստակ իրացրեց Լիման՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ 10 րոպե անց Հայաստանի կրկնակի չեմպիոնին առաջ մղեց Օտուբանջոն: 85-րդ րոպեին առաջնությունում իր հերթական գոլը խփեց Ուիլֆրեդ Էզան՝ 4-2, իսկ խաղի վերջակետը, 88-րդ րոպեին, փոխարինման մտնելուց վայրկյաններ անց, գրագետ դադարով ու հետագա հարվածով դրեց երիտասարդ տաղանդ Ժիրայր Շաղոյանը՝ 5-2: Խաղավերջում տանտերերը ևս մեկ գնդակ խփեցին, սակայն մրցավարը սխալմամբ արձանագրեց խաղից դուրս վիճակ:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 100 տոկոսանոց արդյունքով՝ 15 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նոան» 3 միավորով 8-րդ տեղում է:
«Արարատ-Արմենիան» ընացիկ առաջնությունում անցկացրած 5 խաղում խփել է 16, սեփական դարպասն ընդունել 4 գնդակ:
























































