Էյնդհովենում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ 0-0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ:
Խաղի ժամանակի մեծ մասը պորտուգալացիները խաղում էին 10 հոգով 34 -րդ րոպեին Լուկաս Վերիսիմուն ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: Ընդհանուր դիմակայության արդյունքներով լիսաբոնյան ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր Արծիվների հաղթանակով` 2-1 հաշվով: ՊՍՎ-ն աշնանը կխաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում:
Օրվա մյուս հանդիպումներում «Ֆերենցվարոշը» տանը պարտվեց «Յանգ Բոյսին» (2-3), իսկ «Լուդոգորեցը» սեփական հարկի տակ հաղթեց «Մալմյոյին» (2-1):
Շվեյցարական ակումբի հաղթանակը թույլ տվեց հանդես գալ Չեմպիոնների լիգայում (դիմակայության արդյունքը `6-4), իսկ Լուդոգորեցը, չնայած հաղթանակին, չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ. առաջին խաղն ավարտվել էր շվեդական թիմի հաղթանակով՝ 0-2 (ընդհանուր հաշիվը՝ 3-2):