ԱՊԼ ակումբները հայտարարել են, որ որոշում են կայացրել խաղացողներին թույլ չտալ մեկնել սեպտեմբերին կայանալիք հավաքականների խաղերին այն երկրներ, որոնք Մեծ Բրիտանիայի կարմիր կարանտինային ցանկում են։
«Պրեմիեր Լիգայի ակումբներն այսօր միաձայն կայացրել են այս որոշումը։
Ակումբների որոշումը, որին ակտիվորեն աջակցում է ԱՊԼ-ն, վերաբերում է Պրեմիեր լիգայի 19 ակումբների 60 խաղացողների, որոնք պիտի մեկնեին 26 երկիր, որ ներառված է կարմիր ցուցակում։
Այս որոշումը պայմանավորված է ՖԻՖԱ-ի դիրքորոշումով` չերկարաձգել հավաքականներից վերադարձող խաղացողների` կարանտինից ժամանակավորապես ազատվելը»,- ասված է ակումբների հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայի կարանտինային ցուցակում են, օրինակ, Եգիպտոսը, Բրազիլիան, Թուրքիան, Ուրուգվայը։ Այս երկրներից վերադառնալուց հետո ֆուտբոլիստները ստիպված կլինեին կարանտին անցնել։