Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոն շուտով կտեղափոխվի գերմանական «Լայպցիգ», հաղորդում է Sportske Novosti-ն:
21-ամյա կիսապաշտպանի համար «Լայպցիգը» 35 միլիոն եվրո կվճարի:
Հաղորդվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Օլմոն «Բարսելոնայի» սան է: Նա ակումբային համակարգում է եղել 2007 թվականից մինչև 2014-ը:
Խորվաթիայի այս առաջնությունում Օլմոն անցկացրել է 9 հանդիպում ՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: