Զագրեբի «Դինամոն» ժամանակից շուտ դարձավ Խորվաթիայի չեմպիոն՝ 5:1 հաշվով «Ռիեկայի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակի շնորհիվ:
«Դինամոն» մրցաշարում անհասանելի է դարձել մրցակիցների համար ազգային առաջնության ավարտից երեք տուր առաջ:
Թիմն առաջնության 33 տուրերում ունի 78 միավոր, իսկ «Օսյեկը» 68 միավորով երկրորդն է:
Մայրաքաղաքային թիմը 4-րդ անգամ անընդմեջ և պատմության մեջ 22-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող: