Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոն տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա կիսապաշտպանը 4 տարվա պայմանագիր է ստորագրել գերմանական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Օլմոն «Բարսելոնայի» սան է: Նա ակումբային համակարգում է եղել 2007 թվականից մինչև 2014-ը:
Զագրեբի «Դինամոյի» կազմում Օլմոն այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում ՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: