Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Սևանին» և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։
Երկու թիմերն էլ գոլային մի քանի հնարավորություններ ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները։
Այս կերպ «Ալաշկերտն» իր առաջին միավորը վաստակեց ընթացիկ առաջնությունում անցկացրած 3-րդ խաղում, իսկ «Սևանը» 5 խաղից հետո 10 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին, Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երևանում կհյուրընկալի Գլազգոյի «Ռեյնջերսին»։