Պաշտպան Յոսուա Կիմիխը և Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր են ստորագրել: Այժմ 26-ամյա ֆուտբոլիստը կխաղա Մյունխենում առնվազն մինչև 2025 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կիմիխը «Բավարիա» է տեղափոխվել «Լայպցիգից» 2015 թվականին: Նա թիմի կազմում անցկացրել է 264 հանդիպում և դարձել 30 գոլի հեղինակ:
Մյունխենյան թիմի կազմում նա վեց անգամ հաղթել է Բունդեսլիգան, երեք անգամ նվաճել Գերմանիայի գավաթը, դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
«Ես խաղում եմ մի թիմում, որի հետ կարող եմ հասնել ամեն ինչի, և իմ թիմակիցներն ինձ համար իսկական ընկերներ են դարձել», — ասել է Կիմիխը: