Մյունխենի «Բավարիան» այսօր կարող է հայտարարել կիսապաշտպան Յոսուա Կիմիխի հետ պայմանագրի երկարաձգման մասին, հաղորդում է Sky Germany-ն:
Աղբյուրի համաձայն, պաշտոնական հայտարարությունը պետք է արվի օգոստոսի 11-ին: Հաղորդվում է, որ դրա համար հատուկ գրաֆիկական պատկեր է պատրաստվել «Ալյանց Արենայում»:
Կիմիխը հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում» 2015 թվականի հուլիսից:
2020/21 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 26-ամյա գերմանացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջ: