«Բարսելոնայի» կիսապաշտպան Էլիշե Մորիբան որոշել է իր ֆուտբոլային քաղաքացիությունը:
Cadena SER-ը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը որոշում է կայացրել խաղալ Գվինեայի ազգային հավաքականում, այլ ոչ թե Իսպանիայի:
Մորիբան ծնվել է Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում: Ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել Իսպանիայի Մ 17 և Մ 18 հավաքականներում: Աղբյուրի փոխանցմամբ Էլիշը չի ցանկացել շարունակել ելույթները եվրոպական հավաքականում։,
Մորիբան կհրավիրվի աֆրիկյան հավաքական՝ սեպտեմբերի 1-ին կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի Գվինեա-Բիսաուի դեմ խաղին: