Կիսապաշտպան Իլայիշ Մորիբա կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Երիտասարդ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, սակայն խաղացողը չի շտապում երկարաձգել կատալոնական ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է Goal-ը։
«Բարսելոնայում» կարծում են, որ դրա պատճառը «Ռեալի» հետաքրքրությունն է կիսապաշտպանի նկատմամբ: Մորիբային հայտնել են, որ իրեն թույլ չեն տա մարզվել առաջին թիմի հետ, քանի դեռ նա չի ստորագրել նոր պայմանագիր: Իր հերթին ֆուտբոլիստի ներկայացուցիչները նշել են, որ իրենք չեն բանակցում Մադրիդի «Ռեալի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարսելոնան պատրաստ վաճառել Մորիբային 100 մլն եվրոյի դիմաց (այդքան է նշված ֆուտբոլիստի պայմանագրում՝ որպես փոխհատուցում):