«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է իսպանացի Իլաշ Մորիբայի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին․
«2-3 շաբաթ առաջ խոսել եմ նրա հետ։ Դա ավելի ուշ անձնական զրույց էր, քան զրույց «Բարսելոնայի» մարզչի և ֆուտբոլիստի միջև։ Կարծում եմ՝ իրավիճակը սարսափելի է։ Նա 18 տարեկան է, երիտասարդ է։ Նա հնարավորություն է ստացել խաղալու առաջին թիմի կազմում։ Նա ակումբի ապագան է։
Եվ նա հայտնվել է մի իրավիճակում, երբ չի խաղում։ Գիտեմ, թե «Բարսելոնան» ինչ է ցանկանում նրան առաջարկել։ Խորհուրդս հետևյալն է՝ փողն ամենակարոևրը չէ։ Ավելի կարևոր է խաղալը։ Ֆուտբոլիստն ու իր շրջապատն այլ կերպ են որոշել, և դա ինձ հիասթափեցնում է»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Մորիբան չի ցանկանում պայմանագիրը երկարաձգել «Բարսելոնայի» առաջարկած պայմաններով։