Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան` 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 (10:8) հաշվով հաղթելով Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերին: Խաղը 4 ժամ 34 րոպե է տևել:
4-րդ շրջան դուրս գալու համար Խաչանովը կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որը հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին 6:2, 6:4, 4:6, 7:5 հաշվով:
Հաջորդ շրջան է դուրս եկել նաև իսպանացի Ռաֆայել Նադալը: Երկրորդ շրջանում նա 6:3, 7:6 (7:4), 6:1 հաշվով հաղթել է Արգենտինայի ներկայացուցիչ Ֆեդերիկո Դելբոնիսին: Խաղը 2 ժամ 30 րոպե է տևել:
Չորրորդ շրջան դուրս գալու համար աշխարհի առաջին ռակետը կմրցի իր հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստային, որը 6:4, 6:1, 1:6, 6:4 հաշվով հաղթել է գերմանացի Պետեր Գոևչիկին:
Australian Open-ի գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն է: