«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով նախկին փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը, ով այժմ նույն պաշտոնն է զբաղեցնում «Պաֆոս» ակումբում, հաստատել է, որ համատեղության կարգով կաշխատի նաև Ռուսաստանի հավաքականում։
Վարդապետովը հայտնել է, որ իրեն Ռուսաստանի հավաքական է հրավիրել անձամբ Վալերի Կարպինը, ում հետ ուրախ կլինի նորից աշխատել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժիշկներ Էդուարդ Բեզուգլովն ու Միխայիլ Բուտովսկին հեռացել են Ռուսաստանի հավաքականից։
Սեպտեմբերին Ռուսաստանի հավաքականը կխաղա Խորվաթիայի (սեպտեմբերի 1), Կիպրոսի (սեպտեմբերի 4) և Մալթայի հետ (սեպտեմբերի 7)։