Երեկ՝ օգոստոսի 17-ին, տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին տուրի մի քանի հանդիպումներ:
Մոլդովական «Շերիֆը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (3-0): Դուբլ ձեւակերպեց Ադամա Տրաորեն, ևս մեկ գոլ խփեց Դիմիտրիս Կոլովոսը:
Մյուս խաղում «Զալցբուրգը» հաղթեց դանիական «Բրոնդբյուին» (2-1): Հյուրերը հաշիվը բացեցին 4-րդ րոպեին՝ Միքայել Ուրեի ջանքերով: Ավստրիական ակումբը կարողացավ կամային հաղթանակ տանել Կարիմ Ադեյեմիի (56-րդ րոպե) և Բրենդան Աարոնսի (90+1) գոլերի շնորհիվ:
Խաղային օրվա երրորդ հանդիպումը տեղի ունեցավ Մոնակոյում, որտեղ տեղի համանուն թիմը՝ «Մոնակոն», նվազագույն հաշվով զիջեց ուկրաինական «Շախտյորին»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 25-ին։