«Մանչեսթեր Սիթին» դեռևս ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և պատրաստ է 140 մլն եվրո վճարել անգլիացի հարձակվողի համար։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Իր հերթին, «Տոտենհեմը» Քեյնին 176 մլն եվրո է գնահատում․ նրա պայմանագիրն ակումբի հետ դեռ երեք տարի ուժի մեջ է։
Եթե Քեյնի տեղափոխությունը կայանա, «Սիթին» ԱՊԼ-ի պատմության մեջ տրանսֆերային նոր ռեկորդ կսահմանի։ Հիշեցնենք՝ ներկայիս ռեկորդը ևս պատկանում է «Մանչեսթեր Սիթին» և սահմանվել է այն ժամանակ, երբ քաղաքայինները ձեռք բերեցին «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշին 117 մլն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցշարջանում Քեյնը բոլոր մրցաշարերում 49 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 33 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Քեյնը «Տոտենհեմի» սանէ , որի հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 2011 թվականին։