«Բորդոյի» հարձակվող Սամուել Կալուն կորցրել է գիտակցությունը Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Մարսելի» դեմ խաղում:
Առաջին խաղակեսի սկզբում «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն պատրաստվում էր ազատ հարված կատարել, երբ Կալուն ընկավ խոտածածկին: Բժիշկները կարողացել են ուշքի բերել 23-ամյա ֆուտբոլիստին, սակայն մարզիչը որոշել է նրան փոխարինել:
Կալուի փոխարեն հարձակվող Ռեմի Ուդենը խաղադաշտ դուրս եկավ 14 -րդ րոպեին:
Հենց Ուդենն էր, ով 57-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և օգնեց «Բորդոյին» ոչ-ոքի կորզել` 2:2: