Անգլիական Վուլվզի հարձակվող Ադամա Տրաուրեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է 90min-ը:
25-ամյա իսպանացին չի թաքցնում, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Տրաուրեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ.:
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 մլն եվրո, սակայն անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ տրանսֆերի վաճառքից Վուլվզը ցանկանում է ստանալ 45 մլն եվրո: Հաղորդվում է, որ բանակցությունները շարունակվում են:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում Տրաուրեն դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: