«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին շշուկները։
«Ես չեմ խոսում այն ֆուտբոլիստների մասին, որոնք իմ թիմում չեն խաղում։ Դա ինձ համար ճիշտ չէ։ Շատ գոհ եմ ներկայիս կազմից։ Ինձ դուր են գալիս ու զարմացնում են երիտասարդ խաղացողները, ինչպես նաև այնպիսի վետերանները, ինչպիսին Մոդրիչն է»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում El Chiringuito-ն։