«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտերից»։
«Շատ ուրախ ենք, որ Ռոմելուն վերադարձավ մեր ակումբ։ Թիմի համար գերազանց համալրում էր։ Նա համեստ տղա է, իսկական թիմային խաղացող։ «Չելսին» էլ կարևոր է նրա համար։
Ռոմելուն մեզ տարբեր ձևերով խաղալու հնարավորություն է տալիս»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ի լրագրող Նիզաար Կինսելան ու նշում, որ մարզիչը նաև կատակել է Էրլինգ Հոլանդին «Բորուսիայից» գնելու վերաբերյալ․
«Փորձում էինք ձեռք բերել և՛ նրան, և՛ Լուկակուին։ Նաև ուզում էին Լևանդովսկուն գնել։ Ցավոք, ղեկավարությունը չհամաձայնեց։ Մենք միայն Ռոմելուին ունենք»։