«Սաութհեմփթոնի» արդեն նախկին պաշտպան Յանիկ Վեստերգորը համալրել է Անգլիայի Սուպերգավաթակիր «Լեսթերի» կազմը:
«Աղվեսները» դանիացի պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել են 17.5 մլն եվրո:
Անգլիական ակումբը 29-ամյա պաշտպանի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:
Վեստերգորը Դանիայի ազգային հավաքականի անդամ է: