«Սանթոս Լագունայի» մեքսիկացի կիսապաշտպան Սանտյագո Մունյոսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:
«Նյուքասլը» հետաքրքրություն է ցուցաբերում 18-ամյա խաղացողի նկատմամբ, հայտնում է լրագրող Դանիել Վելասկոն։
Մունյոսը իր նորամուտը նշել է Մեքսիկայի Մ-17 հավաքականում 2019 թվականին: 2019-ի մայիսին նա խաղաց CONCACAF առաջնությունում (Մ17), որում հաղթեցին հենց մեքսիկացիները: Մրցաշարում խփել է 5 գոլ։
2019 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին նա խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնությունում, որում մեքսիկացիները գրավեցին երկրորդ տեղը՝ եզրափակիչում պարտվելով մրցաշարի տանտերեր բրազիլացիներին: Մրցաշարում նա խփեց մեկ գոլ։
Հատկանշական է, որ հանրահայտ «Գոլ» ֆիլմի գլխավոր հերոսի անուն ու ազգանունը, ինչպես նաև ազգությունը, ամբողջովին համընկանում է իրական ֆուտբոլիստի անվան հետ։ Ֆիլմի գլխավոր հերոսը մեքսիկացի փախստական Սանտյագո Մունյեսն է, ով ապրում է Լոս Անջելեսում և շատ է սիրում ֆուտբոլ։ Մի օր նրա երազանքն իրականանում է, և նրան նկատած մի գործակալ առաջարկում է ուժերը փորձել ԱՊԼ-ում՝ «Նյուքասլում»։