Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» ընդունել էր ղազախական «Կայրաթին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Ալեքսանդր Գլիշիչի գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց 3-2 հաշվով։
Այսպիսով, «Ալաշկերտն» առնվազն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռենջերսի» հետ։
Առաջարկում ենք ևս մեկ անգամ վայելել այս պատմական հաղթանակը՝ ArmSport-ի պատրաստած ֆոտոշարքում։
Լուսանկարները՝ ստորև