Հայաստանի ծանրամարտի մինչև 23 տարեկան և ազգային հավաքականները ընդգրկված են Աբովյանում սկսված ուսումնամարզական հավաքում:
Փաշիկ Ալավերդյանը թիմերին նախապատրաստում է առաջիկա խոշոր ստուգատեսներին: Ազգայինը հոկտեմբերին կմասնակցի աշխարհի առաջնությանը, iսկ մինչև 23 տարեկանները, մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում պարապող մինչև 20 տարեկանների թիմի հետ կմասնակցեն սեպտեմբերին Ֆինլանդիայում զուգահեռաբար անցկացվող Եվրոպայի միջին և ավագ տարիքի երիտասարդական առաջնություններին :