Մադրիդի «Ռեալը» Իսպանիայում ամենաշատ հեռուստալսարան ունեցող ակումբն է, հայտնում է Vozpópuli-ն:
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի արքայական ակումբի հեռուստալսարանը 2019 թվականից ի վեր նվազել է 56%-ով՝ 1,7 միլիոնից մինչև 950 հազար հեռուստադիտող մեկ խաղում:
Սակայն, սա մնում է Լա լիգայի լավագույն ցուցանիշը։
Ավելի վաղ «սերուցքայինները» պաշտոնապես հայտարարել էին Լա Լիգայի, Խավիեր Տեբասի, CVC հիմնադրամի և նրա տնօրենի դեմ դատական հայցի մասին: