Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալաշկերտը» Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում կխաղա ՉԼ երրորդ փուլում «Մալմյո» (Շվեդիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի պարտվողի հետ, եթե որակավորման երրորդ փուլում հաղթի «Կայրաթին»:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» ԵԼ որակավորման երրորդ փուլի առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Կայրաթի» հետ։ Պատասխան հանդիպումը կկայանա վաղը։
Իսկ ահա «Ռեյնջերս» — «Մալմյո» դուելում ավելի ուժեղ էր շվեդական ակումբը․ երկու խաղերում էլ սկանդինավները 2-1 հաշվով հաղթեցին կղզիաբնակներին։
«Ռեյնջերս» — «Մալմյո»․ 1-2 (առաջին հանդիպումը՝ 1-2)
Այսպիսով, եթե «Ալաշկերտը» ձեռք բերի ԵԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, ապա մեր ակումբի մրցակիցը կլինի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը՝ «Ռեյնջերսը»։ Եվրոպա լիգայից դուրս մնալու դեպքում «Ալաշկերտը» (եթե զիջի «Կայրաթին») պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում: Այս դեպքում մրցակիցը կլինի «Լինֆիլդի» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողը: