«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է ժամկետից շուտ հեռանալ թիմից:
Mas Que Pelotas-ի տեղեկացմամբ` կատալոնական ակումբը կարող է վնասվածքի դեպքում ժամանակից շուտ բաժանվել 33-ամյա արգենտինացուց: Կողմերի միջև պայմանագրում կա կետ, որի համաձայն նրանք հնարավորություն ունեն խաղացողի վնասվածքի դեպքում խզել պայմանագիրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագուերոն աջ սրունքի վնասվածք է ստացել ու մոտ 9 շաբաթ բաց կթողնի:
Ագուերոն կատալոնական ակումբ էր տեղափոխվել այս ամառ: