«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է «Ոսկե գնդակի» առաջիկա մրցանակաբաշխության մասին.
«Վինիսիուսն այս տարի ավելի լավ տեսք ուներ, քան Մբապեն։ Նա է այն ֆուտբոլիստը, ումից միշտ վտանգ է գալիս։
Եթե Վինիսիուսը ստանում է գնդակը, մրցակիցը միշտ վտանգ է զգում: Ես «Ոսկե գնդակը» կհանձնեի նրան»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն։
Հիշեցնենք, որ France Football ամսագրի վարկածով անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի վերջին։




























































