«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը կարիերան կշարունակի Իտալիայում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, «Ռոման» համաձայնեցրել է 23-ամյա անգլիացու տրանսֆերն անգլիական ակումբի հետ:
Նշվում է, որ հռոմեական ակումբը նախ կվճարի հինգ միլիոն եվրո, իսկ հետո մի քանի փուլով կվճարի ևս 35-40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Աբրահամը «Չելսիի» սան է: 2020/21 մրցաշրջանում նա մասնակցել է 32 խաղի, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո:
Նշենք, որ օգոստոսի 22-ին «Ռոման» Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,95, իսկ «Ֆիորենտինայի» հաղթանակը՝ 4,50