«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը խոսել է Անգլիայի Սուպերգավաթի «Լեսթերի» դեմ խաղում (0-1) իր նորամուտը նշելու մասին։
«Խաղը վատ արդյունքով վերջացավ, բայց ինձ համար անհավանական մեծ պատիվ է այս ակումբի կազմում նորամուտս նշելը։ Շատ շնորհակալ եմ երկրպագուներին հիանալի ընդունելության համար։ Չեմ համբերում մինչ մյուս ոչ աշխատանքային օրեր»,- գրել է Գրիլիշը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք՝ սուպերգավաթային խաղի միակ գոլը 89-րդ րոպեին խփեց Կելեչի Իհենաչոն՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։
«Լեսթերը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։ Նախորդը՝ 1971-ին էր։ «Ման Սիթին» այս տիտղոսը նվաճել է 6 անգամ (1937, 1968, 1972, 2012, 2018, 2019):