«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի պլանավորում հեռանալ թիմից՝ չնայած տարածվող շշուկներին։ Այս մասին գրում է Marca-ն։ Իսպանական պարբերականի տվյալներով՝ արգենտինացի հարձակվողն ուզում է հանդես գալ թիմում՝ չնայած չի կարող խաղալ իր ընկեր ու հայրենակից Լիոնել Մեսսիի հետ։
Ագուերոն «Բարսելոնա» էր տեղափոխվել միջմրցաշրջանի ընթացքում։ Նախօրեին՝ օգոստոսի 6-ին, շշուկներ էին տարածվել, թե Ագուերոն փորձում է խզել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Արգենտինացին, ըստ կատալոնական ԶԼՄ-ների, շատ հիասթափված է Մեսսիի հեռանալուց ու իրեն խաբված է զգում «Բարսելոնայի» ղեկավարության կողմից։
Մեսսին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես էր գալիս 2005 թվականից։