The Sun-ը հայտնում է, որ «Չելսին» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Մատիիս դե Լիգտի տրանսֆերով:
Անգլիական ակումբը նիդերլանդացի ֆուտբոլիստի համար առաջարկում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ, գումարած՝ հարձակվող Տիմո Վերների տրանսֆերային իրավունքները:
Դե Լիգտի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսում է փոխհատուցման գումար, որը կազմում է 150 միլիոն եվրո, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն 2022 թվականի հուլիսին:
«Յուվենտուսը» ցանկանում է պաշտպանին պահել այս ամառ, քանի որ նրան համարում են թիմի առանցքային խաղացողներից մեկը: