ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել ֆրանսիական ակումբ։ Հաղորդվում էր, որ փարիզեցիները առաջընթաց են գրանցել 34-ամյա արգենտինացու հետ բանակցություններում․
«Ինչպես ես արդեն ասել եմ, մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի մեկնարկի վրա։ Միևնույն ժամանակ ակումբում քրտնաջան աշխատում են տրանսֆերային շուկայում, որպեսզի ուժեղացնեն թիմն ու այնպես անեն, որ մենք հասնենք մեր նպատակներին։ Ինչ վերաբերում է Մեսսիին, մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ երեկ, բայց հիմա մտածում ենք միայն մեր առաջիկա խաղի մասին։ Տրանսֆերների շուրջ աշխատում են Լեոնարդոն և մեր նախագահը։
Մեսսիի պարագայում առաջին հերթին նշանակություն ունի վարպետության մակարդակը, ոչ թե աշխատունակությունը։ Ակումբն աշխատում է ուժեղացման վրա, դիտարկում է տարատեսակ տարբերակներ, և, իհարկե, Մեսսին նրանցից մեկն է»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։