ՊՍԺ-ն ակտիվորեն աշխատում է Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փարիզյան ակումբը առաջընթաց է գրանցել «Բարսելոնայի» նախկին հարձակվողի հետ բանակցություններում:
Այս պահին քննարկվում է գործարքի կառուցվածքը: Աղբյուրը նշում է, որ ՊՍԺ-ն իրեն բավականին վստահ է զգում բանակցություններում և վստահ է գործարքը դրական ելքով ավարտին հասցնելու հարցում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։