«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը հայտնել է՝ թե ում է նախընտրում՝ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսի՞ն, թե՞ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ինձ համար Մեսսին միշտ լավագույնը կլինի: Կարծում եմ, որ նա եկել է այլ մոլորակից: Ռոնալդուն, իհարկե, նույնպես զարմանալիորեն է խաղում:
Նա ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց Մեսսին այլ մակարդակ է: Պարզապես նայեք, թե ինչ արեց նա Բարսելոնայի համար և Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Ամերիկայի գավաթը», — Գրինվուդի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Մեսսին նվաճեց իր առաջին մեծ տիտղոսը ազգային թիմում․ Արգենտինան հաղթեց Ամերիկայի գավաթի 2021թ խաղարկությունը: