«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է արգենտինացի 32-ամյա հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ երկամյա պայմանագրի կնքումը:
«Մենք Կումանին ասացինք, որ կփորձենք ձեռք բերել Ագուերոյին, ցանկացած մարզիչ կցանկանա նրան ունենալ իր թիմում: Սերխիոյի տրանսֆերը կարևոր է, քանի որ նա բացառիկ խաղացող է, նա խաղում է մի դիրքում, որը շատ կարևոր է ցանկացած համակարգում, ներառյալ մեր:
Մեր նպատակն է ստեղծել մրցակցային թիմ ՝ այդպիսով պահելով Լիոնել Մեսսիին: Նա գիտի, որ Ագուերոյի տեղափոխությունը առաջինն է նոր տրանսֆերների շարքում, որոնք կտեսնեք հաջորդ ամիս», — Լապորտոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:
«Բարսելոնան» և Ագուերոն համաձայնության են եկել, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը: