Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 74 մեդալով, որից 34-ը՝ ոսկե։
Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 30 ոսկե, 35 արծաթե և 27 բրոնզե մեդալներ։
Երկրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 22 ոսկե, 10 արծաթե և 15 բրոնզե մեդալներ։
Լավագույն քառյակը եզրափակում է Ավստրալիայի օլիմպիական հավաքականը՝ 17 ոսկի, 6 արծաթ, 20 բրոնզ։
Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։