«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ձկնաձև մկանի վնասվածք։ Հոլանդացի ֆուտբոլիստը բաց կթողնի նախամրցաշրջանային պատրաստության մի մասը։
Այս կերպ, կիսապաշտպանը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ Գամպերի Գավաթի հանդիպումը։