«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է նոր մրցաշրջանում թիմի նպատակների մասին։ Ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։
-«Բարսայում» դու տիտղոսներ չունես, ի՞նչը չի բավականացնում թիմին դրա համար։
-Կարծում եմ՝ այս մրցաշրջանում մեր կազմն ավելի լավն է դարձել։ Մենք որպես թիմ աճում ենք, արդեն երկրորդ տարին է աշխատում ենք մարզչի հետ, իսկ երկրորդ տարում գործերը սովորաբար լավանում են։
Կարծում եմ՝ այս տարի պայքարելու ու լուրջ տիտղոսներ հաղթելու հնարավորություն կունենանք։
-Թիմը պատրաստ է մինչև վերջ պայքարել։
-Այո։
-Երիտասարդության ու փորձի միաձուլումի՞ց։
-Այդպիսի միաձուլումը շատ կարևոր է։ Մենք ունենք ինչպես որակյալ խաղացողներ՝ մեծ փորձով, այնպես էլ տաղանդավոր երիտասարդներ, որոնք ուզում են ցույց տալ իրենց։
-Կարո՞ղ ես ասել՝ թիմն ինչպես կավարտի մրցաշրջանը։
-Դժվար է ասել, բայց այս տարի «Բարսան» շատ լավ կազմ ունի, և մենք կպայքարենք բոլոր տիտղոսների համար։