Իսրայելի «Բլյումֆիլդ» մարզադաշտում ավարտվեց Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը։ Տիտղոսը վիճարկում էին «Լիլը» և ՊՍԺ-ն։ Հանդիպումն ավարտվեց «Լիլի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 45-րդ րոպեին խփեց Շեկան։ Փարիզցիները տարածքային առավելություն ունեին ողջ խաղի ընթացքում, բայց այդպես էլ չկարողացան հաջողության հասնել։
ՊՍԺ-ի կազմում հանդիպմանը մասնակցեցին նաև Աշրաֆ Հաքիմին ու Ժորժինյո Վեյնալդումը։