«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել 26-ամյա պաշտպան Վարդան Արզոյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլային առաջին քայլերը Արզոյանն արել է հենց «Ուրարտուում» (նախկինում՝ «Բանանց»)։ Պաշտպանը խաղացել է նաև «Արարատում» և «Գանձասար-Կապանում»։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը Գյումրիի «Շիրակն» էր, որտեղ նա անցկացրած երկու մրցաշրջաններում մասնակցել է 21 պաշտոնական հանդիպման։
«Այստեղ ինձ լավ եմ զգում, թե՛ ֆուտբոլիստները և թե՛ մարզչական շտաբն ինձ լավ ընդունեցին, ուրախ եմ, որ կրկին վերադարձա այնտեղ, որտեղ սկիզբ եմ դրել իմ կարիերային։ Կցանկանամ ակումբին օգնել նոր մրցաշրջանում հաղթանակներ տոնել ու մրցանակային տեղեր զբաղեցնել»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրարտուում» Վարդան Արզոյանը հանդես կգա 95 համարի մարզաշապիկով։