«Ուրարտու-2»-ն ավարտեց ուսումնամարզական հավաքը Դիլիջանում։ Թիմը մի քանի օր կնախապատրաստվի սեփական մարզաբազայում, որից հետո կսկսի պայքարը առաջնությունում։ Նոր մրցաշրջանից սպասելիքների մասին թիմի մարզիչ Արամ Բարեղամյանը խոսել է ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ այս հավաքը ծառայեց իր նպատակին, այն, անշուշտ, կնպաստի թիմի ձևավորմանը, ինչպես մինչ հավաքն էի նշել, իսկ արդյունավետությունը կերևա արդեն առաջնությունում։ Արեցինք այն, ինչը նախատեսել էինք, նորեկները արդեն բավական ինտեգրվել են թիմին, հուսամ խաղերի ժամանակ էլ կդրսևորմի այն թիմային միասնականությունը, որը ձեռք բերեցինք այս օրերի ընթացքում»։
Հավաքի ընթացքում երկու ստուգողական հանդիպում անցկացրինք երկու տարբեր կազմերով։ Խաղացինք «Փյունիկ Ակադեմիայի» և «Շիրակի» հետ։ Ընդհանուր առմամբ, գոհ տղաների նվիրվածությունից ու աշխատանքից, ինչպես նաև խաղի որակից։ Թիմը դեռ չի հասել իր մարզավիճակի պիկին, կարծում եմ ժամանակի ընթացքում կհասնենք դրան։ Կարծում եմ այս խաղերը նույնպես կնպաստեն, որպեսզի առաջնությունում մենք ավելի լավ տեսք ունենանք»։
Նոր մրցաշրջանի մասին
«Սպասելիքները միանշանակ դրական են, փորձելու ենք կատարել առավելագույնը, կարող եմ ասել, որ նոր մրցաշրջանում կտեսնենք ավելի ուժեղ և ասելիք ունեցող «Ուրարտու-2»։